Tert.am–ը գրում է.

The Independent-ը հայտնում է, որ օգտատերերի անձնական պրոֆիլները Facebook սոցիալական ցանցում առաջիկայում բոլորովին այլ տեսք կունենան:

Facebook-ը ռեդիզայնի ու փոփոխությունների նոր շարք է սկսել: Դրանց շրջանակներում մասնավորապես օգտատիրոջ անձնական անկետայի լուսանկարը շուտով կլինի ոչ թե պարզապես լուսանկար, այլ տեսանյութ:

Պրոֆիլի տեսաավատարները  «կմիանան» ամեն անգամ, երբ որևէ մեկը կմտնի մեր անձնական էջ, կնայի մեր գլխավոր լուսանկարը:

Առայժմ այդ փոփոխությունները կվերաբերեն միայն բջջային կապով էջերի դիտմանը:

Դրանից բացի` օգտատերերը կկարողանան բեռնել նկարներ` ի սատարում իրենց սիրելի մարզական թիմերի՝ մեծ մրցումներից մեկ շաբաթ առաջ: Կամ, օրինակ, «հետահայաց» շնորհավորես որևէ մեկի ծնունդը:

Կհայտնվի նաև Bio («կենսագրություն») դաշտը, որոնցում, իրենց հիմնական տվյալներից բացի, մարդիկ կկարողանան գրել իրենց համառոտ կենսագրականը:

Facebook-ի մյուս փոփոխությունների շրջանակներում լուսանկարները և «ընդհանուր ընկերները» էջերում ավելի վեր կբարձրանան: Իսկ պրոֆիլի լուսանկարները և վիդեոները կհայտնվեն էջի կենտրոնում:

Առաջին փորձարկումները կկատարվեն Կալիֆոռնիայում և Մեծ Բրիտանիայում iPhone-ների օգատատերերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել