Ժամանակին, որ ասում էի, թե դեպի ինչպիսի անդունդ է շարժվում Ուկրաինան, չէիք հավատում ասածներիս։

Ղրիմը տվեցին, քաղաքացիական պատերազմը ստացան, դեֆոլտը մոտենում է համառորեն։ 

Ցավում եմ, իհարկե, սակայն չի բացառվում Ուկրաինայի մասնատումը երկու նոր պետությունների՝ Գալիցինոն` Լվով մայրաքաղաքով և Ուկրաինան` Կիև մայրաքաղաքով։ Գալիցինոն կանցնի Լեհաստանի ենթակայության տակ, որովհետև հիմնականում նրանցն է եղել մինչև ԽՍՀՄ-ի կողմից անեքսիայի ենթարկվելը։ 

Արևելյան Ուկրաինան` Կիև մայրաքաղաքով, կանցնի Ռուսաստանի հետ «եղբայրական» համագործակցության, այսինքն՝ կվերադառնա Ռուսաստանի ազդեցության գոտի։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել