Tert.am–ը գրում է.

Ավստրալացիներ Քրիս Գելվինը և Ջեսիկա Փիրսոնը հայտնի են դարձել համացանցում` իրենց հարսանեկան լուսանկարի հրապարակումից հետո:

Ինչպես գրում է The Daily Mail-ը` լուսանկարը պատահական է արվել` լուսանկարիչ Սեմ Յելդհեմի կողմից:  Վերջինս լուսանկարելիս է եղել Սիդնեյի նավահանգստի շրջակայքն ու ծովածոցը, երբ  պատահաբար պատկերել է հարս ու փեսային գեղատեսիլ բնապատկերի ֆոնին:

Նա օրեր անց հրապարակել է լուսանկարը սոցցանցերից մեկում, և օգտատերերը մեկը մյուսի հետևից սկսել են հիանալ գեղեցիկ լուսանկարով: Հետաքրքրության համար լուսանկարիչը որոշել է իմանալ լուսանկարի «հերոսների» անունները և փնտրել է նրանց: Պարզվում է` զույգն արդեն մեկնել է մեղրամսի` հավայան կղզիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել