Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ 2015-ի հունվար-օգոստոս ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում նկատելիորեն ավելացել են հետևյալ սննդամթերքների արտադրությունը` լիկյորինը` 12,9 անգամ, թանինը` 4,8 անգամ, կաթնասերինը` 2,4 անգամ, թթվասերինը` 94,2 տոկոսով, պաղպաղակինը` 55,4 տոկոսով, ձկան պահածոներինը` 4,9 անգամ, մսի պահածոներինը` 2,8 անգամ, խեցգետնի պահածոներինը` 36,6 տոկոսով, մրգի պահածոներինը` 41,8 տոկոսով, կեֆիրինը` 96,7 տոկոսով, մածնինը` 58 տոկոսով, ձավարեղենինը` 49,5 տոկոսով, յոգուրտինը` 59 տոկոսով, մայոնեզինը` 58,1 տոկոսով, սիգարետներինը` 45,8 տոկոսով, էթիլային սպիրտինը` 52,2 տոկոսով: Մյուսներից, կաթնշոռի արտադրության ծավալներն ավելացել են 11,3 տոկոսով, գինու արտադրությանը` 7,8 տոկոսով, շամպայնինը` 6,6 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքներինը` 4,7 տոկոսով, աղբյուրի ջրինը` 5,3 տոկոսով: Կաթի արտադրությունն ավելացել է 4,9 տոկոսով, պանրինը` 4,4 տոկոսով, մսինը` 0,9 տոկոսով:
Նվազել են կենդանական և բուսական յուղերի, մակարոնեղենի, հրուշակեղենի, հացի, ալյուրի, մսի կիսապատրաստուկների, կոնյակի, գարեջրի, հանքային ջրերի, մսամթերքների` ներառյալ երշիկեղենը, կետչուպի, աղի, չորացած մրգերի, բնական հյութերի, պանրիկների արտադրության ծավալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել