Լավ, էլ ի՞նչ է պետք, որ հավատանք մեզ, մեր ուժերին։ Աստծուց կրա՞կ: Հերիք չի՞ հույսներս ուրիշի վրա դնենք: Որ կողմ նայում ենք, կամ ռուսի, կամ ամերիկացու վկաներ ենք տեսնում, որոնք իրենց ստրկամտությամբ և անինքնավստահությամբ մթնոլորտ են թունավորում: Ավագ սերնդին քի՞չ է Արցախի հաղթանակը, երիտասարդներին քի՞չ է այսօրվա ամեն օր տարվող հաղթանակը: Պատմության էջերն ալարում ենք թերթենք, որ տեսնենք, երբ հույսներս մեզ վրա ենք դրել, հաղթել ենք, երբ` ուրիշի, պարտվել: Լավ, գոնե ոչ հեռավոր անցյալը հիշենք, 1990-1994, երեկ, այսօր. մենք մեն-մենակ ենք թվով գերազանցող թշնամու առաջ, բայց հաղթում ենք: Զայրանում եմ, որ էլի կան ազգային անինքնավստահությամբ տառապող, հույսը ՀԱՊԿ, ՆԱՏՕ ալյանսների հետ կապող հայեր: Հայաստան, Հայ, Հայոց բանակ և ՎԵՐՋ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել