Tert.am-ը գրում է.

Ինչ-որ սխալմունք է եղել, նման վաճառք չի եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը:

Պատասխանելով հարցին, թե այդպիսի վաճառքի մասին խոսակցություններ էլ չկա՞ն, նա ասաց. «Այս պահին որևէ տեղեկատվություն չկա, երբ լինի, մենք կտարածենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել