Ա՛յ մարդ, արդեն 3 օր ա՝ դրած իրար միս եք ուտում Էրեբունի-Երևանի տոնակատարությունների փողը սահմանամերձ գյուղեր ուղարկելու թեմայով, ու մարդ կողքից նայում ա և չգիտի՝ լա՞, թե՞ խնդա:

Դե իհարկե, էս անիմաստ ալիքի թիվ մեկ պատասխանատուն մեր քաղաքապետարանի ոչ ադեկվատ ու հիստերիկ դեմքերն են, ովքեր, չգիտես ինչու, պատասխան են տալիս քարոզչությանը, ու որպես հետևանք՝ հանրությունն ատելության թարմ դոզա է ստանում քաղաքապետարանի ու քաղաքապետի նկատմամբ: Բայց էդ սաղ մի կողմ:

Ուրեմն ծիծաղելին ու միևնույն ժամանակ լացելու բանն այն է, որ երբեք նման մասսայականությամբ, էսքան հանրային դեմքերով ու սենց հետևողականորեն չենք բարձրացնի էն հարցը, որ ոչ թե տոնակատարություն անել-չանելու համար ա պետք կռիվ տալ, այլ որ բյուջեի փողերը չուտեն, չթալանեն, ատկատներ չանեն: Վստահեցնում եմ ձեզ, եթե մեր պաշտոնավորներն իրենց բողազները լցնելը մի քիչ չափավորեն, ապա պետբյուջեում եկամուտներն այնքան կավելանան, որ ոչ միայն սահմանամերձ գյուղերին օգնելը խնդիր չի լինի, այլ հարկ եղած դեպքում էդ գյուղերում տները տիտանի ձուլվածքից կպատրաստեն: Իսկ դուք դրած մանրանում եք ինչ-որ մի քանի կոպեկի շուրջ:

Չէ, ես իհարկե սկզբունքորեն դեմ չեմ, որ տոնակատարության ծախսերի տնտեսման կամ դրա շրջանակներում մասշտաբային հանգանակություններ անելու հաշվին էլ գումարներ հավաքվեն, պարզապես ես կցանկանայի, որ նման բարձր քաղաքացիական գիտակցություն, այդ թվում նաև աստղերի կողմից, տեսնեմ ոչ միայն Տարոնին ու քաղաքապետարանին բզելուց, այլ առհասարակ, ընդ որում, ինչպես սահմանային լարվածության ժամանակ, այնպես էլ հազվադեպ դարձած սահմանային անդորրի օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել