Քանի որ ընդդիմությանը չեն հետաքրքրում սահմանադրական փոփոխությունների մանրամասները, դաշնակցական ընկերներին առաջարկում եմ կռիվ տալ զինված ուժերի, ներքին զորքերի, հատկապես՝ դրանց շարքային կազմի, և բանտարկյալ անձանց՝ թե՛ դատապարտված դատարանի որոշումով և թե՛ գտնվող նախաքննության փուլում, բոլոր տիպի ընտրություններում մասնակցության դրույթի դեմ: Եթե դա դիտարկվի որպես քաղաքացու իրավունքների սահմանափակում, ապա նման սահմանափակումն ավելի լավ է, քան մարդկանց բռնի կերպով իշխող կուսակցության կամ թեկնածուի օգտին քվեարկել պարտադրելը, ընդ որում, պարտադրանքը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի՝ նախապես կամ հետո պատժելու սպառնալիքով: Եթե որևէ մեկը կարծում է, որ նման բան չկա Հայաստանում, ապա նրան կարելի է «շնորհել» «Լուսնից իջած մարդ» տիտղոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել