Tert.am-ը գրում է.

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը), այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով վերջին շրջանի սահմանային լարվածությանը, ասաց, որ պետք է «լավ հասկանալ պատերազմի հոտը», ապա ավելացրեց, թե սա «պրովոկացիայի հոտ է»:

«Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ ուժեղ է և կարող է հարձակվել և ոչնչացնել Հայաստանը քսան րոպեում, սակայն այդ ամենը իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա:

Խոսելով հայկական կողմի զոհերի մասին՝ նա ասաց, որ այդ որևէ տարբերություն չկա այդ մարդկանց և Գուրգեն Մարգարյանի սպանության միջև, քանի որ կրակոցը ուղղված չէր   առաջին գծի զինվորին:

Ըստ նրա՝ այդ դեպքերը զինվորական օրենքների մեջ չեն տեղավորվում: Ինչ վերաբերում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ապա նա նկատեց, որ այդ դրանցում որևէ մի նոր բան չկա: «Նրանք ուզում են նեյտրալ լինել և օգնել մեր և Ադրբեջանի պետությանը լեզու գտել»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել