Բաժակների զրնգոցը...

Քրիստինե Պեպելյանը խոստացել է՝ Էրեբունի-Երևանի ժամանակ ստացած իր հոնորարը կրկնապատկել և ուղարկել սահմանամերձ գյուղ: Սա հիանալի քայլ է երգչուհու կողմից: Մարդ, ով հասկանում է սահմանին ապրող գյուղացուն: Ապրի Պեպելյանն, ու սա ես որպես PR քայլ չեմ համարում, սա կոչ է մնացածներին, թող նրանք էլ այդպես վարվեն:

Պուտինի և Օբամայի բաժակների զրնգոցը չլսած՝ մարդիկ զրնգացին ֆեյսբուքում ու հանկարծ տեսան, որ Պուտինն ու Օբաման ի վերջո բաժակները զրնգացրել են, և անցան ընդհատակ: Պարտադիր չի ամեն ինչի համար պատերազմել: Կարելի է հանգիստ նստել և սպասել, թե չէ Պուտինի ու Օբամայի հեչ վեջն ա՝ դուք ՖԲ-ով ինչ գրեցիք:

Նախագահի ելույթը ՄԱԿ-ում ստացված էր: Նախ՝ այնտեղ խոսվեց Ցեղասպանության մասին, շնորհակալության արժանացան այն մարդիկ ու երկրները, ովքեր մեր կողքին են եղել, հետո ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Ադրբեջանին և ամբողջ աշխարհին մենք հստակ հասկացրեցինք, որ չենք հանդուրժելու Ադրբեջանի սանձարձակ գործողությունները և ցավոտ ապտակներ ենք հասցնելու ու խոսեցինք մարդկությանը հուզող այլ հարցերի մասին: ՀՀ-ն միջազգային կառույցներում բարձրաձայնում է իր դերը՝ տարածաշրջանում դառնալով կամուրջ Եվրոպայի և Ռուսաստանի միջև: Այ Ադրբեջանը լքված ու ստորացած մի սուբյեկտ է, որի մասին աստիճանաբար մոռանում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել