Նկատել ե՞ք, որ մի շարք օլիգարխներ ու մեծահարուստներ կան, ում անունները գրեթե չեն շոշափվում հանրության մեջ, ովքեր աչքի չեն ընկնում բացահայտ լկտիությամբ, իրենց ու իրենց բարեկամների հետ չեն կապում այս կամ այն աղմուկ բարձրացրած դեպքը... Ես հասկացել եմ էդ մարդկանց գաղտնիքը, պետք ա տղա չունենալ: Աղջիկն անշառ ա, ոչ մարդ կսպանի, ոչ վրաերթ կանի, մի հատ մեքենա առնես՝ լրիվ գոհ կլինի, շոու բիզնեսում սիրած-միրած չի ունենա, որ սաղ օրը մտածես՝ ինչ անես էդ անասունի հետ, որ իրեն նորմալ պահի ու քեզ խայտառակ անելուց բացի ժողովրդի բերանն անիմաստ չգցի քո անունը... Մի խոսքով, էն որ ասում են՝ Հայաստանում աղջիկ չեն ուզում ունենալ է.... Կարծում եմ՝ օլիգարխների դեպքում լրիվ հակառակ պատկերն ա։ ))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել