Lragir.am-ը գրում է.

2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի արտահանման ծավալը նվազել է 46.69%-ով, ներմուծման ծավալն ավելացել է 5.09%-ով: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած տվյալներին:

Նավթի արտահանումից ստացված եկամուտները նվազել են 51.29%-ով, նավթամթերքներինը՝ 38.38%-ով, բնական գազինը՝ 29.17%-ով, թեյինը՝ 43.9%-ով, ալկոհոլինն ու ոչ ալկոհոլային ըմպելիքներինը՝ 25.37%-ով, չմշակված կաշվինն ու մորթունը՝ 40.28%-ով, սև մետալուրգիայի ապրանքներինը՝ 28%-ով:

Բանջարեղենի ու մրգերի ներմուծումն ավելացել է 146.4%-ով, ցորենինը՝ 34.17%-ով, տրանսպորտային միջոցներինը՝ 96.6%-ով, կահույքինը՝ 16.55%-ով:

Ադրբեջանի արտահանման 78.14%-ը կազմում է նավթը, 6.53%-ը, նավթամթերքները, 2%-ը՝ գազը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել