1Araratnews.am-ը գրում է.

Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթահ Ալ-Սիսին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ արաբաիսրայելական հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն անկախ Պաղեստինի ստեղծման պայմաններում,  1967 թվականի սահմաններում և մայրաքաղաք կհռչակվի Երուսաղեմը:

Եգիպտոսի իրավիճակի մասին խոսելիս Ալ-Սիսին հայտարարել է, որ հատուկ ուշադրություն է  դարձվում ահաբեկչական խմբավորումներին, իսկ տնտեսական բարեփոխումները, որոնք ծրագրված են, պետք է հանգեցնեն եգիպտացի ժողովրդի բարգավաճման:

Մասնավորապես նշվել է, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվելու փոքր ու միջին բիզնեսի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել