Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենեվյեվ Մայերի, դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ֆրեդրիկ Սունդբերգի և դեպարտամենտի իրավաբան Վահե Դեմիրճյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքից:

ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը կարևորել է, որ Դեպարտամենտի ղեկավարության հետ պարբերաբար անցկացվում են երկկողմ խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվում են Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքին, առանձին գործերով կայացված վճիռների կատարողական-վերահսկողական վարույթների հնարավոր փակմանը վերաբերող հարցեր։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել