Տնային պայմաններում պատրաստվող բնական դեղամիջոցի բաղադրատոմս եմ ներկայացնում, որն օգնում է բարելավել սիրտը սնուցող արյունատար անոթների և սրտի աշխատանքը, ինչպես նաև կանխում է արյունատար անոթների խցանումը:

Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

1 բաժակ սխտորի հյութ,
1 բաժակ կիտրոնի հյութ,
1 բաժակ խնձորի սիդր,
1 բաժակ կոճապղպեղի հյութ,
3 բաժակ մեղր:

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները, բացի մեղրից, խառնելով պետք է միատարր զանգված ստանալ և տաքացնել թույլ կրակի վրա: Պետք է այն եփել, մինչև որ կաթսայում մնա խառնուրդի մեկ երրորդը: Ապա անհրաժեշտ է թողնել, որ սառչի, և 3 բաժակ մեղր ավելացնել ու լավ խառնել: Անհրաժեշտ է պահել ապակյա տարայով` սառնարանում:

Օգտագործումը. պետք է ուտել 1 ճաշի գդալ ամեն առավոտ` նախաճաշից առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել