Հիմա էլ սկսել են «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի փիառը, ու համացանցում են հայտնվում լուսանկարներ ֆիլմի նկարահանումներից, ինչպես նաև կերպարների լուսանկարներ: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, ֆիլմը դեռ ոչ ոք չի տեսել, այն կարող է լինել հերթական գոռվարդանյանական ոճի տխմարություն կամ էլ լրիվ նոր խոսք հայկական կինոյում, թեման դա չէ:

12053145_1208948679131542_527735023_n

Թեման այն է, որ ինձ մոտ ասես «արջամկան օր» լինի: Ինչ կինո նկարում են՝ հա նույն դեմքերն են, հա նույն դեմքերն են: Ու եթե առաջ բոլորն ուզում էին Ազոյան Հովոյին իրենց ֆիլմ խցկել, հիմա էլ բոլորին պատել է սոսացավը: Որ ալիքը միացնես՝ Սոսն ա, որ կինոն նայես՝ Սոսն ա, որ կայքը մտնում ես՝ Սոսն ա: Մարդ վախենում ա պոռնո միացնի, որովհետև կարող ա մեկ էլ տենա, որ էլի Սոսն ա խաղում մեջը:

Էհ հասկացանք, սիմպատիչնի տղա ա, անտաղանդ չի, բայց դե համաձայնվեք՝ միակն ու անկրկնելին էլ չի: Հայաստանում շատ այլ դերասաններ կան, ովքեր կարող են խաղալ այն դերերը, որոնք խաղում է Սոսը: Մի քիչ թողեք՝ շնչենք, բազմազանություն ապահովեք:

Նույնն էլ, ի դեպ, կարելի է ասել կոնկրետ այս ֆիլմում ներգրավված այլ դերասանների մասին: Ալեքսանդր Խաչատրյանը դառել ա սերիալային գռդոնչի ու բոլոր հնարավոր ու անհնար պրոյեկտներում նկարվում ա հիմա՝ «Որոգայթից» մինչև Դիանա Գրիգորյանի «Առաջնորդները»: Մինչև էդ էլ նույն Սոսի հետ «Կյանքի գինը» սերիալում էին խաղում, որը «Որոգայթ» սերիալի մրցակիցն էր, ու հիմա գոնե ինձ մոտ մի տեսակ խառնաշփոթ է առաջացնում այդ հանգամանքը:

Ու հիմա մարդ վախում ա տեսնի, թե ինչ նոր ֆիլմ են նկարելու, որովհետև մի տարվա մեջ էնքան Սոս Ջանիբեկյանին ցույց տվեցին («Սկոտչ և Վիսկի», «Հյուսիս-Հարավ», «Դոմինո», հիմա էլ «Որոգայթ»), որ ուզում ես՝ ասես. «Սոսիք-թողիք, էլ մարդ չկա՞ էս անտեր շոու բիզնեսում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել