Tert.am-ը գրում է.

Այսօր Պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը մամուլի ասուլիսին անդրադառնալով  սահմանային լարվածության դեպքերի, ասաց, որ կա հիմնավորված դժգոհություն Մինսկի խմբի նկատմամբ:

Նա նկատեց, որ Մինսկի խմբի կողմից թեև արվում են հայտարարություններ, կոչեր, սակայն հիմնավոր գնահատականներ չեն տրվում, սկզբնապատճառը չի նշվում, որ Ադրբեջանն է  զարկ տալիս այդ սադրանքներին:

«Որքանով դա կզսպի Ադրբեջանին դա այլ խնդիրն է, սակայն այս տարի  ունեցել ենք նախադեպ, երբ  Մինսկի խումբը տարբերակեց նախահարձակ խմբին, երբ հավասարության նշան չկար»,- ասաց նա և նշեց, որ խնդիրը ազդեցիկ երկրների արձագանքի մեջ է,  որոնք նաև ներկայացված են Մինսկի խմբում:

«Հասունացել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդիրը, որ կզսպի Ադրբեջանի  աճող ախորժակը, ցինիզմը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել