«Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը լրատվականներից մեկի հետ զրույցում հայտնել էր, որ Գյումրիի իրենց փոստային մասնաճյուղը երեկվանից փակվել է և միացվել Սպիտակի մասնաճյուղին։ Ինչպես պարզ է դառնում, դա արված է ընկերության աշխատանքի օպերատիվությունը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Ինչ խոսք, շատ կարևոր է բարելավել ազգային օպերատորի ծառայությունները, սակայն փակել մասնաճյուղը մեծությամբ երկրորդ քաղաքում տրամաբանական չէ: Գյումրիի բնակչությունը զգալիորեն գերազանցում է Սպիտակին, և շահագրգռվածության տեսանկյունից հենց այնտեղ պետք է պահպանվեր իրենց մասնաճյուղը:

Նման դեպքերում հարկավոր է սոցիալական պատասխանատվության ենթարկել կազմակերպությանը՝ այսպես մասնաճյուղ կրճատելու համար:

Ամեն դեպքում սա ոչ թե ընկերության, այլ մասնաճյուղի փակումն է: Սպասենք, թե ինչ արդյունք կտա աշխատանքի նոր ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել