Tert.am-ը գրում է.

Ամերիկյան CNN հեռուստաալիքի լրագրողներից մեկը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի վերաբերյալ ռեպորտաժի ընթացքում նրան անվանել է երկրի նախկին նախագահ Բորիս Ելցինի անունով:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, գիտակցելով իր սխալը՝ լրագրողը փորձել է շտկել իրավիճակը` կատակելով, թե «ինքը 20 տարով հետ է գնացել»։

Աղբյուրը հիշեցնում է, որ Նյու Յորքում Վլադիմիր Պուտինը հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային ու քննարկել սիրիական հարցը, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքարի տարբերակները։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Պուտին-Օբամա հանդիպումը, որը պետք է կայանար 55 րոպե, տևել է մոտ 1 ժամ 40 րոպե։ Զրույցն անցկացվել է փակ դռների հետևում։ Նախքան առանձնազրույցը՝ նախագահները միմյանց ձեռք են սեղմել՝ չարտասանելով ոչ մի բառ։

Հանդիպումից հետո Պուտինը նշել է, որ բանակցություներն ամերիկացի գործընկերոջ հետ անկեղծ են եղել և ցույց են տվել, որ կողմերը կարող են համատեղ աշխատել ընդհանուր խնդիրների ուղղությամբ։

«Օբամայի հետ հանդիպումը շատ օգտակար էր։ Եվ առավել հաճելի էր այն, որ զրույցը շատ անկեղծ էր»,- պատմել է Պուտինը՝ նշելով, որ զրույցը զարմանալիորեն շատ անկեղծ է եղել, ինչպես նաև՝ կառուցողական և գործնական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել