Tert.am-ը գրում է.

«Սդղի գյոլ» կոչվող տարածքում  Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի  որդու`  Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը այս պահին որևէ մեկնաբանություն չունի տուժող Զաքարյանի հոր հայտնածի կապակցությամբ, որ ինքը ստում է, քանի որ որդին 2 ամիս Հայաստանում չէ, ուստի չէր կարող բացատրություն տալ և չբողոքել   Տիգրան Խաչատրյանի դեմ:

«Երկու-երեք օրվա  ընթացքում մեր միջնորդությունը կքննարկվի: Հիշեցնեմ, որ  Արաբկիր Քանաքեռ –Զեյթուն դատարան միջնորդություն ենք ներկայացրել, նաև Վերաքննիչ բողոք ունենք, երբ երկու-երեք օրից կքննարկվի, այն ժամանակ  ես կխոսեմ: Հիմա ոչ մի բան չեմ ասում»,- Tert.am-ին ասաց Արմեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Մելքոնյանը  Tert.am-ին հայտնել էր, որ  Տիգրան Խաչատրյանի դեմ տուժողները ցուցմունք չեն տալիս, ավելի ճիշտ ` հայտնում են,  թե Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել իրենց, ինչի հիման վրա  Տիգրան Խաչատրյանին  ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել։

Սակայն ավելի ուշ տուժող Հարություն Զաքարյանի հայրն ասել էր, որ որդին 2 ամիս է, Մոսկվայում է և, հետևաբար, չէր կարող նման բացատրություններ տալ և մասնակցել առերեսումներին, ինչի մասին հայտնել էր Արմեն Մելքոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել