Tert.am–ը գրում է.

Ռուսական ամենախոշոր «Аэрофлот» ավիաընկերությունը դադարեցրել է Ուկրաինա տոմսերի վաճառքը սկսած հոկտեմբերի 25-ից, հաղորդում է РИА Новости-ն:

Ընկերության ներկայացուցիչը պաշտոնապես չի մեկնաբանել այդ տեղեկությունը:

Ավելի վաղ Ուկրաինան տեղեկացրել է ռուսական ավիաընկերություններին պատժամիջոցներ սահմանելու մասին: Իր հերթին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է տրանսպորտի նախարարությանը քննարկել Ուկրաինայի ավիափոխադրողների նկատմամբ սահմանափակող պատասխան միջոցներ կիրառելու հնարավորությունը:

Ուկրաինական իշխանությունները սեպտեմբերի 16-ին պատժամիջոցներ են սահմանել 25 ռուսական ավիաընկերությունների նկատմամբ, որոնց թվում է նաև «Аэрофлот»-ը: Ուկրաինայի կառավարությունը սեպտեմբերի 25-ին հայտնել է, որ հոկտեմբերի 25-ից արգելք է սահմանում Ուկրաինա ռուսական ավիաընկերությունների թռիչքների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել