Նայում եմ լրատվական կայքերը. մարդու ծիծաղ ա գալիս: Նույն կայքում դրված են նախագահի խոսքերը այն մասին, որ Հայաստանը կանցկացնի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ընտրությունները, նույն էջում, թե ինչպես են անցնում ընտրությունները Ավանում և Գյումրիում: Թաղային փոքրիկ հեղինակությունները՝ ընտրատարածքների առջև, ընտրողների ցուցակներով մարդիկ, ավտոբուսները և թափ չտված ու ցնդող թանաքները: Հայ մարդու մոտ նույնիսկ կասկած չկա, որ ընտրություններն անցնում են ու անցնելու են ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Հա, ի դեպ, եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզո, Դուք ծաղրածու եք: Քանզի հենց այդ կարգավիճակում եք ընկալվում մեր այսօրվա անընդատ «ընտրությունները քայլ առաջ անող» իշխանության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել