Ապատեղեկատվություն տարածող ինչպիսի աղբյուրներ կան այսօրMeidia.am–ը գրում է.
«Հայտնվել են մարդիկ, որոնք ամեն ծանր դեպքի վրա փորձում են փող աշխատել։ Եվ հենց սահմանային լարվածության ժամանակ բազմաթիվ կեղծ տեսանյութեր են տարածվում»։

Թեժ ռազմական գործողությունների ժամանակ տեղեկատվական աղբյուրների հետ ճիշտ աշխատանքը դառնում է կարեւոր նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր ընդհանրապես հետաքրքրված չեն լուրերով եւ պասիվ սպառող են։

Իսկ հաշվի առնելով, որ հայալեզու արդիական լրատվական որոնողական համակարգ գոյություն չունի, հայաստանցիների մեծամասնության համար օպերատիվ տեղեկատվության աղբյուր են մնում ֆեյսբուքն ու այլ սոցիալական ցանցերը։

Սոցցանցերից տեղեկատվություն քաղելը մի շարք խնդիրներ է առաջ քաշում, որոնցից ամենակարեւորը նման իրավիճակում այն է, որ միջին վիճակագրական օգտատերը աղբյուրների նկատմամբ անզգույշ է դառնում․ նա ուշադիր չի նայում, թե որ աղբյուրից է օգտվում, որքանով վստահելի է տվյալ կայքը եւ այլն։

Հարկ է նշել, որ այսօր հայալեզու լրատվական հոսքերում գոյություն ունեն մի շարք ապատեղեկատվական աղբյուրներ, որոնք կարելի է դասակարգել՝

ա․ Անգութ, անիմաստ եւ աննպատակ հայաստանյան կայքեր, որոնց հեղինակներն իրենց լրագրող (խմբագիր) են համարում։ Նման հարթակների խնդիրն այն է, որ դրանք ապատեղեկատվություն են տարածում զուտ թրաֆիքի համար։

Evernote Web.png

Նմանատիպ կայքերը նույնիսկ հնարավոր չէ թվարկել, քանի որ ամեն շաբաթ նորերն են բացվում։ Բայց բավականին հեշտ կարելի է զատել, քանի որ դրանք վերնագրերում հիմնականում օգտագործում են «ՇՏԱՊ», «ՀՐԱՏԱՊ», «ՍԿԱՆԴԱԼ» բառերը եւ հանգիստ կարող են «մինամյոտ» գրել նույն վերնագրում՝ կարեւորը քլիք բերի։ Նման կայքերը չիբանի պես են․ թե ձեռք չտաս, իրենք իրենց կչորանան, կընկնեն։ Պարզապես մի քլիքեք։

բ․ Ադրբեջանական կայքեր, որոնք ստեղծվում են իբրեւ հայկական հարթակներ։ Այս պահին նմանատիպ հարթակներից մնացել է ArmenianReport.com-ը, որն արդեն մի քանի տարի է՝ շահագործվում է ադրբեջանական գործակալությունների կողմից։ (Մանրամասն տեխնիկական բացահայտումը, թե ինչու է սա ադրբեջանական կայք, այստեղ

գ․ Ադրբեջանական հայալեզու լրատվականներ։ Ընթերցողը հաճախ չի նայում հասցեին եւ, հայերենը տեսնելով, կարծում է, թե տեղական կայք է։ Նման հարթակները քիչ չեն՝

  • Armenia.az
  • Irevanaz.com
  • Ադրբեջանական արբանյակային հեռուստաընկերության կայքը, որտեղ նաեւ հայերեն նորություններ կան cbc.az/am/

դ․ Աղբյուրներ, որոնք անմիջական ադրբեջանական ազդեցության տակ են այս կամ այն պատճառով։

  • Սա ռուսաստանյան կայք է, որը, ոչ պաշտոնապես, ադրբեջանական լոբինգով է զբաղվում, հաճախ քարոզչական բնույթի նյութեր է տարածում
    vestikavkaza.ru
    vestnikkavkaza.net՝ նույնը անգլերեն

  • Այս կայքը ժամանակ առ ժամանակ տեղադրում է ադրբեջանական քարոզչական նյութեր, որոնք հետագայում հատուկ հայաստանյան լսարանի համար գումարով գովազդվում են Ֆեյսբուքում`
    politrus.com

ե․ Կան աղբյուրներ, որոնք յուրաքանչյուրին թույլ են տալիս նյութեր տեղադրել։ Այսինքն` սրանք իրականում բաց հարթակներ են, որտեղ ցանկացած մեկը կարող է հեղինակ դառնալ։

  • Այս կայքը շատ մեծ ազդդեցություն ունի հայաստանյան ցանցում, սակայն դրա աղբյուրները միշտ չէ, որ ստուգված են՝
    www.oximity.com

զ․ Առանձին դեր են ստացել տեսանյութեր տարածելու հարթակները, օրինակ, videochart.net-ը, moevideo.net-ը։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է բացել իր հաշիվը եւ տարածվող տեսանյութերի գովազդից գումար ստանալ։Սքրինշոթի հեղինակ՝ <a href="https://www.facebook.com/calajian?fref=photo" target="_blank" />Mko CalajianՍքրինշոթի հեղինակ՝ Mko Calajian

Ցավոք, սա խոպանի պես մի բան է դարձել ցանցում. հայտնվել են մարդիկ, որոնք ամեն ծանր դեպքի վրա փորձում են փող աշխատել։

Եվ հենց սահմանային լարվածության ժամանակ բազմաթիվ կեղծ տեսանյութեր են տարածվում։

Դրանք տարածվում են շատ ագրեսիվ, կեղծ օգտատերերի միջոցով եւ հեղեղում են ֆեյսբուքյան խմբերը։

Սա արդեն իսկական կրկեսի է վերածվում։

Կարելի է տեսնել այնպիսի գրառումներ, որոնք, իբրեւ, ներկայացնում են հայկական բանակի գործողությունները, սակայն բացարձակ կապ չունեն ներկա իրավիճակի հետ եւ վերցված են այլ ժամանակ եւ այլ երկրներում ընթացող հակամարտություններից։

Օրինակ՝ տվյալ սքրինշոթի տեսանյութը իրականում վերցված է ուկրաինական պատերազմից։Դիտեք և տարածեք այս տեսանյութը դիտելուց հետո բոլորը կհասկանա թե ինչ կլինի պատերազմի վերսկսման դեպքում   Videochart.net.png

Նման տեսանյութեր ընդհանրապես չարժե դիտել այլ հարթակներում՝ միայն վստահելի եւ ստուգված լրատվամիջոցներում։

Բացի այդ՝ կարելի է դիմել ռազմական թեմաներից հասկացող մարդկանց։

Օրինակ՝ ֆեյսբուքյան Ռազմաշխարհ խմբում կան օգտվողներ, որոնք հեշտությամբ կարող են պարզել տեսանյութի իսկությունը։ Եվ սոցցանցերում տարածելուց առաջ արժե փորձել այն ստուգել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել