Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումների ներկա փուլի առանձնահատկություններից կարելի է հանգել այն եզրակացության, որ պատերազմի վերսկսման վտանգը կտրուկ աճել է: Այդուհանդերձ, քիչ հավանական եմ համարում, որ առնվազն առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում այդ վտանգը իրականություն կդառնա: Մենք լրջորեն պետք է հետևենք մեզ հարող տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին և պատրաստ լինենք արագորեն արձագանքել դրանց՝ խաղերի ժամանակն անցել է և այն անցել է անգամ Ադրբեջանի համար:Իրավիճակը քննելիս անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ եթե, օրինակ, Ռուսաստանն այսօր առավելապես լուժում է սեփական տարածքային ամբողջականության պահպանման և ռուսական աշխարհի ընդհանուր անվտանգության ապահովման խնդիրը, ապա ԱՄՆ-ը իր մերձավորագույն դաշնակիցների հետ զբաղված է համաշխարհային քաղաքական կառուցվածքի գլոբալ վերափոխման ծրագրի իրականացմամբ, որում Ռուսաստանի հարցն ընդամենը մեկն է շատերից: Ըստ էության ՌԴ-ն և ԱՄՆ-ը տարբեր մակարդակի խնդիրներ են լուծում և ճիշտ չի լինի նրանց այսօրվա հարաբերությունների բովանդակությունը հանգեցնել երկու հավասարազոր ուժային կենտրոնների մրցակցության գաղափարին: Ամեն ինչ շատ ավելի բարդ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել