Եթե Ադրբեջանին պատերազմ սկսելու հարցում սադրելու մեջ Ռուսաստանի հիմնական նպատակը դեպի Արևմուտք տանող էներգատար խողովակները հայերի ձեռքով վնասելն է, ուրեմն հայերն էլ պետք է այդ հավանական պատերազմում Արևմուտքի աջակցությունը ստանալու, ինչպեսև Արցախի անկախությունը ճանաչելու դիմաց նրա հետ պայմանավորվեն, որ չեն հարվածի այդ խողովակներին, մանավանդ որ դա առանձնապես ոչինչ չի տալու մեզ (պատերազմի համար անհրաժեշտ գումարները Ալիևը վաղուց արդեն հավաքել է. մեզ համար շատ ավելի կարևոր կլինի, որ Արևմուտքը սառեցնի այդ գումարներն իր բանկերում): Ու պատերազմ սկսելու կրեմլյան սադրանքը կանխելու ձևերից մեկն էլ այն կլինի, որ ռուսներն իմանան Հայաստան-Արցախի և Արևմուտքի միջև առկա նման պայմանավորվածության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել