Tert.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Գարեգին Ա կաթողիկոսի շիրիմի մոտ մատուցված հոգեհանգստյան կարգին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Այնուհետև վարչապետը մասնակցել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմանը, որը կառուցվել է սփյուռքահայ բարերարներ Հայկ և Էլզա Թիթիզյանների ֆինանսավորմամբ:

Կենտրոնը նախատեսված է Հայ եկեղեցու հոգևոր սպասավորների, քրիստոնեական դաստիարակության ուսուցիչների, սփյուռքի հայկական դպրոցներում կրթություն մատուցող մանկավարժների վերապատրաստման համար: Այստեղ կանցկացվեն նաև հայագիտական ու աստվածաբանական գիտաժողովներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել