Tert.am-ը գրում է.

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ադրբեջանական ագրեսիան զսպելու համար պատրաստ է անձամբ մեկնել սահման ու պատերազմել:

Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս պետք է Հայաստանը զսպի Ադրբեջանի հարձակումները, նշեց. «Ես գնալու եմ պատերազմ, որ դու էլ հետս գաս, լավ կլինի»:

Հարցին, թե արդյոք Հայաստանը չպե՞տք է դիմի միջազգային կառույցներին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դա ձեր գործն է: Կարևորն այն է, որ մեր բանակն էլ, երկրապահն էլ մարտունակ են: Ուրեմն, հենց փորձեն նորից կրակին տան, նորից 7 շրջան մեզ կտան»:

Դիտարկմանը, թե Ադրբեջանն ավելի հզոր տեխնիկա է կիրառում, քան նախկինում, Սյունիքի մարզպետն այսպես արձագանքեց. «Ռուսական լավ մի խոսք կա՝ техника в руках дикаря - кусок металла» (վայրենու ձեռքին տեխնիկան մետաղի կտոր է – ռուս.) :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել