Որպես պատերազմ տեսած ժողովուրդ` մենք, գիտակցելով դրա կործանարար էությունը, սկսած զինադադարից մինչ օրս փորձել ենք ամեն ինչ անել դրա կանխարգելման համար:
Սա գալիս է հայ ազգի խաղաղասեր և ազնիվ բնույթից:
Վերջին օրերին սահմանում կատարվող իրադարձությունները հասարակության համար դարձել են գերխնդիր: Ամեն անգամ խոր ցավ եմ ապրում, երբ տեղեկանում եմ սահմանում նոր զոհի մասին:
Այս օրերին Ադրբեջանի կողմից կատարվող զինադադարի խախտումները, անընդմեջ կրակոցները կարելի է որակել որպես ծայրաստիճան ստորություն և բացահայտ ագրեսիա, միայն ստոր արարածն է ունակ գիշերով կրակ բացել խաղաղ բնակիչների վրա: Այս դեպքում, այո, լիարժեք արդարացված են մեր կողմից պատասխան գործողությունները:
Մենք երբեք նախահարձակ չենք եղել, երբեք չենք ցանկացել արյուն թափել, սակայն նա, ով փորձում է փչացնել Հայաստանի խաղաղ կյանքը, պետք է պատժվի խստագույնս: 
Հայ ազգը, ինչպես միշտ, միջազգային կազմակերպություններից ակնկալում է գործողություններ և գնահատականներ, սակայն մեր խաղաղությունը և կայունությունը մեր ձեռքում է, մեր միասնական ուժի և մարտունակ բանակի մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել