Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ վրաց-ռուսական հարաբերություններն այնքանով վատթար են, որ դրանք ավելի վատթարացնելու տեղ չկա: Ուսուպաշվիլիի կարծիքով՝ Վրաստանի գործող իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ցանկության մասին: Այդ նույն ժամանակ Մոսկվան, ըստ վրացի պաշտոնյայի, շարունակում է շրջափակման մեջ պահել Վրաստանի տարածքի մի մասը, և Մոսկվան դեռևս որոշակի նպատակներ ունի՝ Վրաստանի հետ կապված: Այդուհանդերձ, Ուսուպաշվիլիի խոսքով՝ «Թբիլիսին փորձում է զերծ մնալ նախկին պրակտիկայից, այն է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելուց և ձգտում է թուլացնել լարվածությունը, քանզի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու էլ տեղ չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել