Ադրբեջանում նորից սկսել են լայնորեն շրջանառել այն թեզը, իբր Հայաստանն ատոմային զենք ունի: Իրականում այս պատմությունը սկսվել է տարիներ առաջ, երբ ռուսական լրատվամիջոցներից մեկի ուղիղ եթերում պրոադրբեջանական քաղաքագետը հայտարարեց, որ Հայաստանն ու Իսրայելը տիրապետում են միջուկային զենքի: Այդ ժամանակ դահլիճը պայթեց ծիծաղից, և բանավեճին ներկա գտնվող հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը շատ հումորային պատասխան տվեց: Բայց այս թեզն արագ մտավ շրջանառության մեջ և սկսվեց օգտագործվել ադրբեջանցիների կողմից: Նպատակը մեկն է՝ համոզել սեփական հասարակությանը, որ իրենք շատ ուժեղ բանակ ունեն, ուժեղ տնտեսություն և հետ չեն բերում այսպես կոչված գրավված տարածքները, քանի որ «աղքատ ու հայաթափված» Հայաստանն ատոմային զենք ունի: Հարևան երկրում այնքան են խոսում իրենց «հզորության» մասին, որ անհրաժեշտ է մի կերպ պատասխան տալ տարրական հարցի՝ եթե այդքան ուժեղ ենք, ինչո՞ւ գործողություն չենք սկսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել