Tert.am–ը գրում է.

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում առաջատարների շրջանում կրկին փոփոխություններ են տեղի ունեցել: Տուրի մեկնարկից առաջ երեք թիմեր՝ «Ռեալը», «Սելտան» եւ «Վիլյառեալը» 13-ական միավոր ունեին: Առաջին երկուսը 1 միավոր վաստակեցին այս տուրում, իսկ «Վիլյառեալը» հաղթանակ տարավ «Ատլետիկոյի» նկատմամբ եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հատկանշական է, որ վերջին անգամ «Վիլյառեալը» առաջին հորիզոնականում եղել է 92 տարի առաջ: Այս ընթացքում «Դեղին Սուզանավը»  576 հանդիպման է մասնակցել Պրեմիերայում:

Այժմ առանց առաջատարության առաջատարը «Մալագան» է, որը 538 հանդիպում է անցկացրել եւ երբեք չի եղել առաջին հորիզոնականում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել