Tert.am–ը գրում է.

Մոտ 10.000 փախստականներ են ժամանել Խորվաթիայի տարածք մեկ օրում։ Դա նոր ռեկորդ է դարձել երկրի համար, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

«Երեկ մոտ 10.000 փախստականներ ժամանել են Խորվաթիայի Հանրապետություն։ Ներգաղթյալների քանակը, որոնք ժամանել են սեպտեմբերի 16-ից ի վեր, կազմում է 65.000»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։  

Նախորդ ռեկորդը Խորվաթիայում հաստատվել է ոչ վաղ։ Երեքշաբթի երկիր է ժամանել գրեթե 9.000 մարդ։

Նախորդ շաբաթվանից փախստականների խոշոր խմբեր սկսել են անօրինական և օրինական ճանապարհով մտնել Խորվաթիա Սերբիայի տարածքից, փոխանցում է Корреспондент-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել