Շարունակում եմ դիմում-խնդրանքներիս շարքը։ Այս անգամ հասցեատերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ 
Հարգելի պարոն Մարգարյան,
Հաշվի առնելով սահմանամեձ շրջաններում ստեղծված իրավիճակը, խնդրում եմ Ձեզ այս տարի Էրեբունի-Երևան տոնակատարությունները չնշել և այդ միջոցառումների ողջ բյուջեն ուղղել հրետակոծություններից տուժած մեր գյուղերին և հայրենակիցներին։։ Չեմ կարծում, որ որևէ երևանցի, այդ թվում նաև փոքրիկ երևանցիները, որոնց համար այդ միջոցառումները իրոք մեծ տոն է, կնեղանան կամ կվիրավորվեն Ձեզանից։ Հավատացեք Ձեր այդ քայլը կոգևորի և երևանցիներին, և բոլոր հայաստանցիներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել