Այս օրերին Հայաստանի սահմաններին լարված իրավիճակի և փաստացի պատերազմական պայմաններում առավել մեծ չափով է կարևորվում այն հոգեբանական աջակցությունը և ինչու չէ, նաև տեղեկատվական օժանդակությունը, որը տրամադրում են մեր եղբայր եզդիները ոչ միայն մեր ընդհանուր Հայրենիքի ներսում, այլ նաև դրա սահմաններից դուրս՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա:

Այս առումով ևս մեկ անգամ ապացուցվեց այն ապացույց չպահանջող փաստը, ըստ որի՝ Հայաստանը թե՛ պետական և թե՛ հասարակական մակարդակներում այսուհետ ևս պետք է ավելի ուշադիր և հոգատար լինի դարերի խորքից եկող և միևնույն Հայրենիքի համար թափած արյամբ ու ջանքերով սրբագործված հայերիս և եզդիների եղբայրությանը, քանզի այն անխաթար է թե՛ խաղաղության և թե՛ պատերազմի պայմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել