Ֆեյսբուքաընկերոջ պատին տեսա «Ո՛չ»-ի հանրահավաքին աչքերից հուր արձակող քաղաքացիական վառ գործչի մը՝ լենինականյան համով-հոտով բարբառով բոցաշունչ ելույթը... Ու քանի որ բոցաշունչ հռետորի մի աշխարհացունց բացահայտումը, թե «բարեփոխում բառն օգտագործելու իրավունք ունի ժամանակը և պատմությունը միայն...» ինձ հոգելինգվիստիկ խանգարումով ուղեկցվող կոգնիտիվ դիսոնանսի դուռը հասցրեց, որոշեցի վերադառնալ բանականության ու տրամաբանության գիրկը...

...Եվ ուրեմն, ինչպես կասեր Վանոն, նախ բարեփոխում եզրի մասին. ինչպես ներկայացնում է Օքսֆորդյան առցանց բառադարանը, բարեփոխումն ինչ-որ մի բանի փոփոխությունն է՝ էդ ինչ-որ բանը լավացնելու ՆՊԱՏԱԿՈՎ («Make changes in (something, especially an institution or practice) in order to improve it»), ասել է թե, եզրի չափորոշիչը փոփոխություն կատարելու նպատակն է, ոչ թե արդյունքը կամ հետևանքը... սակայն քաղաքացիական ակտիվիստը կարող էր և օքսֆորդյան սահմանումներին ծանոթ չլինել կամ ունենալ հատուկ կարծիք... Բայց մի բանի իրավունք քաղաքացիական ակտիվիստ-ցենզորը հաստատ չունի՝ թելադրել, թե ով, երբ և ինչու իրավունք ունի կամ չունի օգտագործելու այս կամ այն բառը... Խաչիկ Ասրյանը վկա...

...երկրորդ, սույն քաղաքացիական ակտիվիստը և նրա ղեկավարած կազմակերպությունն ակտիվորեն մասնակցում են իր փնոված իշխանությունների կողմից իրականացվող տեղական ինքնակառավարման բարեփոխումներին աջակցելու այ էս ծրագրին. http://www.epfarmenia.am/en/current-programs/celog/... այն հինգ տարի տևողությամբ ծրագիր է՝ ուղղված «ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման ԲԱՐԵՓՈԽՄԱՆԸ քաղաքացիական ներգրավմանը» (Civic Engagement in Local Governance (CELoG) Program is a five-year activity, aimed at increasing civic engagement in decentralization and local self-government reform)... Կամ քաղաքացիական ակտիվիստն օքսֆորդյան ձևակերպումը վերապահում է բացառապես իր անձնական օգտագործմանը և համարում, թե այն ամենն ինչ անում է ինքը, ապացուցված բարիք է, իսկ մյուսները դեռ իր, պատմության ու ժամանակի առջև ապացուցեն պիտի իրենց մտադրությունները... Կամ քաղաքացիական ակտիվիստը բարեփոխում է համարում իշխանության այն փոփոխությունների նախաձեռնությունները, որոնցում ինքը մասնակցություն և ֆինանսական շահ ունի... «Ով օգտագործում է բարեփոխում բառը, ծառայում է Սերժիկ Սարգսյանի կլանին...», հայտարարում է քաղաքացիական ակտիվիստը, հետո խորհուրդներ տալիս բառն արդեն օգտագործած անձանց՝ ձեռքի հետ ինդուլգենցիաներ տրամադրելով... Ի՞նչ է սա՝ ինքնաբացահայտու՞մ, ինքնախարազանու՞մ... Չիդեմ...

...երրորդ, սահմանադրական փոփոխությունների դեմ բոցաշունչ ելույթ ունեցող քաղաքացիական ակտիվիստը հենց բոցաշունչ ելույթի պահին էլ շարունակում է քաղաքացիական ողջ ակտիվությամբ լծված մնալ իշխանությունների կողմից որպես մեծ բարիք հրամցվող համայնքների խոշորացման բարեփոխմանը... Ավելի՛ն, քաղաքացիական ակտիվիստի ղեկավարած կառույցը դիտորդական հոգեցունց դրական եզրակացություն է տվել խոշորացման հանրաքվեին... «Փողին մուննաթ», ինչպես ասում է քաղաքացիական ակտիվիստն իր բոցաշունչ ելույթում...

...չորրորդ, քաղաքացիական ակտիվիստը համարում է, թե Ավետարանն ու Աստվածաշունչը կարող են փոխարինել երկրի սահմանադրությանը... Ցանկանում եմ քաղաքացիական ակտիվիստին՝ ապրել էնպիսի հասարակությունում, ուր սահմանադրության փոխարեն երկրի գլխավոր օրենքները կրոնական են... Քաղաքացիական ակտիվիստը պնդում է, թե ցուցարարներին իրենց քրիստոնյա հայտարարողները չպիտի գնդակահարեն... Նման կուռ տրամաբանություն ունեցողը ցուցարարներին գնդակահարող պետության գումարները հանգիստ (կամ անհանգիստ) խղճով չպիտի որ վերնցեր... Կամ պիտի հետ վերադարձներ... թե՞ ցուցարարներին գնդակահարող պետությունը կուտվի, եթե փող կուտա...

...ես էդ անտեր սահմանադրական փոփոխությունների նախագիծը չեմ կարդացել, բայց թե՛ իշխանությունների, թե էս չեմուչումների քարոզչությունից միջնադարյան խավարի հոտ եմ առնում... Երկուսն էլ, թե նրանց մի հավատացեք, մեզ հավատացեք, նրանք ստախոս են, մենք ճիշտն ենք ասում, նրանք լավ չեն հեծել մեջքներիդ, բերեք մենք հեծնենք ու էս կարգի փաստարկներ՝ դիմացինին էշի տեղ դնելու տրամաբանությամբ...

...քաղաքական ուժերին (իշխանական, և «ոչ» իշխանական) մի խորհուրդ (ձրի, բեզվազմեզդնը, տո յեսծ՝ դարըմ), մինչև բոցաշունչ ելույթները, նախքան քարոզչությունը, հանրության դեմ ելնելուց առաջ ընտրեք էն ճիշտ շուրթերը, որոնք պիտի ելույթ ունենան, քարոզեն, մարդկանց առաջ կանգնեն... Որ վստահելի լինեն, երկակի ստանդարտներ չունենան, բացահայտ հակասական բաներ չասեն... Մարդկանց էշի տեղ չդնեն... Մարդիկ էշ չեն, ճանաչում են ձեր մունետիկներին...

© Բոցաշունչ ստացվեց քիչըմ՝ ներող...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել