Pastinfo.am-ը գրում է.

18-ամյա աղջիկն իր կամքով սեռական հարաբերություն է ունեցել ընկերոջ հետ, սակայն երբ վերջինս լքել է իրեն, սուտ մատնություն է կատարել՝ հայտնելով, թե երիտասարդը զրկել է իրեն կուսությունից:
 
Ըստ մեղադրանքի՝ աղջիկը 2014թ սեպտեմբերից ամուսնության նպատակով ընկերություն է արել Խաչփառ գյուղի բնակչի հետ և նույն ամսվա կեսերին իր կամքով մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել երիտասարդի հետ: Սակայն տեղեկանալով, որ վերջինս լքել է իրեն,  պատժելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ է, երիտասարդին մեղադրել է ծանր հանցագործության մեջ:
 
Աղջիկը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու մասին, հաղորդում է տվել, որ 2014 թվականի սեպտեմբերին 19-ի գիշերը ամուսնության նպատակով իր ընկերոջ հետ հեռացել է տանից և գնացել Գավառ քաղաք՝ վերջինիս մորեղբոր տուն, որտեղ հաջորդ օրը՝ կեսօրին, իբրև թե երիտասրադն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ՝ զրկելով իրեն կուսությունից:
 
Աղջկան մեղադրանք է առաջադրվել 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել