Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ ոչ այլ ինչ է, քան այն, ինչ անում էին Գերմանիան համակենտրոնացման ճամբարներում: Tert.am-ի հետ զրույցում ասաց  Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, նշելով. «Սա ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմի դրսևորում, որևէ տարբերություն չկա նրանում, թե ինչ էին անում նրանք Բուխենվալդում, Աուշվիցում»:

Դավիթ Բաբայանը կարծում է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, թուրք-ադրբեջանական   ցեղասպան քաղաքականության շարունակությունն է, «մանավանդ որ օգտագործում են թուրքական զենքեր»:

Դավիթ Բաբայանը այս առնչությամբ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը ստանալու է համարժեք պատասխան. «Թշնամին չի կարողանալու մեզ ահաբեկել: Հակառակը, իր իսկ փոսն է փորում և ամեն ինչ անում է այնպես, որ, ի վերջո, Արցախի դրոշը ծածանվի Ալիևի այդ  նախագահական շենքի վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել