Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքների ցուցաբերած գործում աջակցության համար հայաստանյան և սփյուռքահայ մի շարք գործիչներ այսօր արժանացան պետական պարգևների:

«Փյունիկ» մարդակային ռեսուրսների հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը պարգևատրվեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվեցին Համահայկական հիմնադրամի անդամ Արմեն Շահազիզյանը ՌԴ-ից և գործարար Ջևան Չելոյանցը:

«Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար՝ մասնավորապես Ֆրանսիայում անցկացված ՄԻԴԵՄ-ի միջոցառումների անցկացմանն աջակցելու համար պարգևատրվեց Առաջին աստիճանի շքանշանով:

Երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին «Էսպատել» ընկերության նախագահ Ալբերտ Աբդոլյանը՝ ՌԴ, ԱՄՆ-ից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը:

«Ալեքս Գրիգ» ընկերության նախագահ Սամվել Ալեքսանյանը ևս պարգևատրվեց Երկրորդ աստիճանի մեդալով՝ ֆիլմարտադրության բնագավառում ցուցաբերած հովանավորության համար:

Երկրորդ աստիճանի մեդալի արժանացան «Աֆինա Պալադա» ընկերության նախագահ Հայկ Մաղաքյանը, «Ավիլոն» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանը,  «Հայբիզնեսբանկ» ընկերության խորհրդի անդամ Վիտալի Գրիգորյանցը, «Յունիսթրիմ» բանկի տնօրեն Գագիկ Զաքարյանը, գործարար Գուրգեն Արսենյանը, «Ջերմուկ գրուպ» ընկերության նախագահ Աշոտ Արսենյանը, «Ապավեն» ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանը, «Սարգիս Կառոլինա» ընկերության տնօրեն Սագիս Թարվերդյանը, «Իմետ» գրուպ ընկերության նախագահ Նորայր Խաչատրյանը, «Սաս գրուպ» ընկերության փոխտնօրեն Արամ Սարգսյանը:

Երախտագիտության մեդալով պարգևատրվեցին, գործարար Նորիկ Պետրոսյանը, բարերար Վահե Կարապետյանը,գործարարներ Սերգեյ Համբարձումյանը, Կարեն Մկրտչյանը, Աշոտ Կարապետյանը, Վաղարշակ Հովհաննիսյանը, Մխիթար Արոյանը, Արթուր Վարժապետյանը:

Երախտագիտության մեդալով պարգևատրվեցին նաև Լիբանանի, Կանադայի, Եգիպտոսի, հանձնախմբի ղեկավարները, արվեստաբան Թուրքիայից, «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը, «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» նախագահը, իրավաբանական ընկերության նախագահ և այլք:

Մի շարք գործիչներ նաև պարգևատրվեցին շնորհակալագրերով:

Նախագահը վերջում շնորհակալ եղավ յուրաքանչյուրի ներդրման համար՝ ողջ աշխարհին հասանելի դարձած միջոցառումներին սատարելու համար:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել