Հռոմի պապի այցն ԱՄՆ արդեն ունեցել է մի անսպասելի արդյունք: Կոնգրեսում նրա ելույթից ցնցված՝ իր հրաժարականի մասին է հայտնել հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար, ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Ջոն Բոհները: Օբամայի անգութ քննադատ Բոհներն այնքան էր հուզվել Պապ Ֆրանցիսկոսի պատճառով, որ չէր կարող զսպել արցունքները, իսկ հաջորդ օրը, ըստ երևույթին, որոշեց վերաիմաստավորել իր կյանքն ու թողեց քաղաքականությունը՝ չնայած իր բարձր պաշտոնին և փայլուն հեռանկարներին: Ափսոս, Ֆրանցիսկոսը Հայաստան չժամանեց... Այստեղ նույնպես ծանր են տանում մեծերի ներկայությունը՝ Ազնավուր, Դոմինգո, Քիմ և Քանյե, Սերժ Թանկյան՝ հիշո՞ւմ էք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել