Անցած օգոստոս ամսից մի քանի անգամ հրապարակայնորեն խոսեցի այն մասին, որ մենք պետք է սկսենք առաջ գնալ, ինձ պախարակեցին, ասեցին, որ ես գժվել եմ ու անհիմն բաներ եմ ասում, մեկ տարի առաջ ասել եմ, որ միակ ելքն առաջ գնալն է ու վերջնականապես ծնկի բերելն է ադրբեջանցիներին` ապահովելու համար մեր երեխաների անվտանգ ապագան: Այսօր նոր սկսել են բացահայտ խոսել, որ միակ ելքը դա է: 7 զոհ երկու օրվա ընթացքում, մի՞թե ժամանակը չէ սկսելու, դե իհարկե հակահարվածը պետք է տրվի, ու պետք է արվի դա միանգամից, նրանք չեն դիմանա, չհավատաք, որ կկանգնեն: Այլընտրանք չեմ տեսնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել