Tert.am–ը գրում է.

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում ընդունվել է մինչև 2030 թվականը Կայուն զարգացման նպատակների ծրագիրը:  

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` հղում անելով Reuters գործակալությանը,  ՄԱԿ-ում ուրբաթ բացված Գլոբալ զարգացման գագաթնաժողովի առաջին նիստում ՄԱԿ-ի անդամ երկրները  միաձայն ընդունել են վերոնշյալ փաստաթուղթը:

Ծրագրում, մասնավորապես, ներկայացված է աղքատությունն ու քաղցն ամբողջությամբ արմատախիլ անելու մտադրությունը: Բացի այդ, ծրագրով` նախատեսվում է համընդհանուր հասանելիություն ապահովել կրթությանը և սոցիալական հավասարությանը:

Փաստաթղթում կայուն զարգացման 17 նպատակ է ընդգծված: Այն ընդունվել է ավելի քան  150 պետության  և կառավարությունների ղեկավարների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել