Մի՛ էժանացրեք

Մարդիկ իրենց ներքին խնդիրները լուծելու համար իրենց ներկայացնում են որպես հալածյալներ: Պարտք են ունենում, հայհոյում են ու, չկարողանալով դիմագրավել դիմացինին, ասում են՝ մենք ազատամարտիկ ենք, մեզ մեր քաղաքական հայացքների համար են հալածում և այլն: Մի՛ էժանացրեք այն ամենը, ինչ արել եք ձեր կյանքի ընթացքում: Միևնույնն է՝ ես բռնությունը չեմ ընդունում, բայց զզվում եմ էժան թատրոնններից:

Արմենչիկն էլ իրա մտածելով պորտատեղադրում էր անում ու ոգեղեն բան էր գրել: Նորից եմ ասում՝ տվել են վաստակավորի կոչում, որովհետև ազգիդ մեծ մասը լսում ու ընդունում ա Արմենչիկին, բայց դե չստացված սարկազմով կամ մտացածին հեգնանքով խոսելն էլ մի բան չի: Արմենչիկ ջան, կոչում են տվել, գոնե էդ կոչմանը հարիր մի հատ ուժեղ տեքստ գրեիր, չէիր կարում գրեիր, ուրիշին խնդրեիր:

Երեկ սահմանային լարված իրավիճակը խուճապի էր մատնել մարդկանց, դա բնական է, որովհետև իրենց PR-ի հետևից ընկած որոշ մարդիկ խուճապ էին տարածում մեկ լայքի կամ մեկ քոմենթի համար: ԱԺ-ն ինչով ասես զբաղվում է, բայց այս հարցը չի կարողանում կանոնակարգել: Մի մեխանիզմ մտածեք, որ սահմանային լարվածության ժամանակ ստահոդ լուրեր տարածողներն ինչ-որ ձև սսկվեն: Բարդ բան եմ ասում, գիտեմ, բայց դե դուք էլ ընտրյալներ եք, աշխատեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել