Lragir.am-ը գրում է.

Չինաստանի Հունան նահանգում բացվել է ապակե կախովի կամուրջ, որը 180 մետր բարձրության վրա է, իսկ երկարությունը 300 մետր է, գրում է The Daily Mail-ը: Այն առաջին ապակե հատակով կամուրջն է աշխարհում: Այն միմյանց է կապել Շինուջայ ազգային պարկում գտնվող երկու լեռները:

Շինարարությունն իրականացրել են 11 ինժեներ մի քանի ամսվա ընթացքում: Նախկինում այդ վայրում փայտե կամուրջ է եղել, սակայն անցյալ տարվանից սկսել են փոխարինել ապակե պանելներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել