Lragir.am-ը գրում է.

Apple-ի հերթական նորույթները՝ iPhone 6s-ը եւ iPhone 6s Plus-ը, վաճառքի կհանվեն արդեն սեպտեմբերի 25-ին, սակայն առայժմ դրանք ձեռք բերել կարող են միայն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոնկոնգի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Պուերտո Ռիկոյի եւ Սինգապուրի բնակիչները: 

Սմարթֆոնների վաճառքներն Apple-ի մանրածախ խանութներում կսկսվեն տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից: Նորույթները մատչելի կլինեն չորս գույներով. ոսկեգույնին, արծաթագույնին եւ «մոխրագույն տիեզերք» գույնին ավելացել Է «վարդագույն ոսկի» պատյանը: iPhone 6s-ի արժեքն Ամերիկայում սկսվում Է 649 դոլարից, iPhone 6s Plus-ինը՝ 749 դոլարից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել