1.Ստորացնել կնոջը միայն կարող է նվաստացած տղամարդը:

2.Յուրաքանչյուրը համարվում է աստղ և իրավունք ունի փայլելու:

3.Ավելի լավ է լինես միայնակ, քան ինչ-որ մեկի հետ դժբախտ:

4.Իրական գեղեցկությունը և կանացիությունը անժամկետ են:

5.Ինձ պետք չէ այնպիսի մեկը, որ իմ մեջ միայն լավն է տեսնում, ինձ պետք է նա, որ իմ մեջ տեսնում է նաև վատը և միևնույն ժամանակ ցանկանում է մնալ ինձ հետ:

6.Սեքսը բնության մի մասնիկն է, ես համաձայն եմ բնության հետ:

7.Մինչ ամուսնանալը աղջիկը տղամարդու հետ սիրով է զբաղվում, որպեսզի պահի նրան, իսկ ամուսնությունից հետո աղջիկը պահում է տղամարդուն, որպեսզի նրա հետ զբաղվի սիրով:

8.Ես դեմ եմ պլաստիկ վիրահատություններին, քանի որ դրանք զրկում են մարդու դեմքի բնավորությունը: Ես ցանկանում եմ հավատարիմ մնալ իմ դեմքին:

9. Երջանկությունը փողերի մեջ չէ, այլ գնումների:

10.Երեխաներին միշտ հարկավոր է ասել, որ նրանք գեղեցիկ են, և որ բոլորը նրանց սիրում են:

11.Սովորեք լինել լավ ընկեր, քանի որ մի օր կասեք, որ կորցրել եք ձեր լավ ընկերոջը:

12.Սերը և աշխատանքը միակ արժեքավոր բաներն են այս կյանքում: Աշխատանքը սիրո յուրահատուկ ձևն է:

13.Միշտ հավատա ինքդ քեզ, եթե դու ինքդ քեզ չհավատաս, էլ ո՞վ պետք է հավատա:

14.Ես գիտեմ, որ երբեք երջանիկ չեմ լինի, բայց գիտեմ, որ միշտ ուրախ կլինեմ: Դուք նույնպես միշտ ուրախ եղեք:

15.Յուրաքանչյուր աղջիկ հարկավոր է հիշի, որ նրան պետք չեն այն մարդիկ, որոնց պետք չէ նա:

16.Գեղեցկությունը ազատություն է:

17.Մենք ընկերներով, մի օր կհանդիպենք մեկ անկողնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել