Մեր երկրի սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչության գնդակոծումը հարձակում է մեզանից անխտիր յուրաքանչյուրի վրա՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:

Ըստ իս, մեր հանրային գիտակցության մեջ պետք է ամրակայվի այն մտայնությունը, թե մեր հայրենիքի սահմանն անցնում է հենց մայրաքաղաքի կենտրոնով, քանի որ Հայաստանը տարածքային առումով փոքր երկիր է, իսկ, դիցուք, Տավուշից մինչև Երևան ընկած տարածությունը՝ ոչ ավել, քան երեք-չորս ժամ:

Հետևաբար, մեր երկրի ցանկացած «հեռավոր» գյուղի գնդակոծում պետք է ընկալվի որպես Հայաստանի սրտի ուղղությամբ հասցված նենգ հարված կամ մահափորձ՝ սրանից բխող այն բոլոր պատժիչ գործողություններով, որոնց հետևանքով հակառակորդը պետք է հասկանա, որ, պատկերավոր ասած, սահմանամերձ գյուղի գոմի ուղղությամբ արձակած իր յուրաքանչյուր գնդակ մեր կողմից դիտարկվելու է Երևանի կենտրոնի շենքի գնդակոծմանը հավասար թշնամական արարք՝ դրան բնականոն կերպով հետևելիք պատասխանի ողջ համարժեքությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել