Երևի, էս պահին ոչ էդքան արդի, բայց կարևոր մի թեմայի մասին եմ ուզում խոսեմ: Չափից ավել ենք սրտին մոտ ընդունում արտասահմանյան մամուլում մեր մասին ամեն գրածը: Կոնկրետ օրինակ. էսօր ոմն Իվան Պրեոբրաժենսկի «Դոյչե Վելեում» գրել ա սյունակ, որտեղ կարծիք ա հայտնել, թե Մոսկվան պիտի ճնշի Հայաստանին՝ մի 2 շրջան Ադրբեջանին հանձնելու ու փոխարենն Ադրբեջանում ռազմաբազա ստանալու համար, ինչը կօգնի Սիրիայում ՌԴ գործողություններին:
Մեկը 2 հարց տա. դու հեչ գլոբուս տեսե՞լ ես: Ո՞ւր ա կապը Սիրիայի ու Ադրբեջանի միջև:
Ու առհասարակ, ո՞վ ես դու, Իվան Պրեոբրաժենսկի: Գուգլելուց պարզվում ա, որ քաղաքագետ ա, գիտությունների թեկնածու, ով, սակայն, գրում ա Արևելյան Եվրոպայի մասին, սա Ղարաբաղի մասին իր ՄԻԱԿ հոդվածն ա: Միգուցե իր ոլորտում շատ լավ մասնագետ ա, բայց էդ ոլորտի մարդու՝ Ղարաբաղի մասին վերլուծականները լուրջ ընդունելը մոտավորապես նույնն ա, ինչ սրտի խնդիր ունենաս ու գնաս, բուժվես ատամնաբույժի մոտ: Դուք տենց չեք անում, չէ՞: Ուրեմն, մի բան կարդալուց հետո ստուգեք՝ ով ա հեղինակը, գոնե անունը գուգլեք: Տարբերեք պրոֆեսիոնալիզմը սիրողականությունից ու թեթև տարեք սիրողականությունը: Ուր էլ չլինի, ինչ էլ չլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել