Պատճառներից մեկը, որ քաղաքացիական բնակչության մեջ գնդակոծումից այդքան շատ զոհ ունենք (իսկ երեքը շատ-շատ է) այն է, որ չկան համապատասխան ռմբապաստարաններ: Մարդիկ պատսպարվում են ինքնաշեն նկուղներում, որտեղից հարկադրված են լինում պարբերաբար դուրս գալ, քանի որ չկան կենսաապահովման պայմաններ:

Ես ոպես Երևանի բնակիչ, այսինքն մարդ ում վճարած հարկերից է գոյանում Երևանի բյուջեն, դիմում եմ քաղաքապետ Մարգարյանին պահանջով՝ այս տարվա Երևանի այսպես կոչված տոնակատարության ժամանակ փող չմսխել և դրամը հատկացնել Պառավաքար կամ Բերդավան գյուղում ռմբապասրտարան կառուցելուն:

Եթե պետությունն ի վիճակի չի պաշտպանել իր բնակչությանը, գոնե պատսպարվելու հնարավորություն պիտի ստեղծի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել