Pastinfo.am-ը գրում է.

26-ամյա Երջանիկը, «երջանկանալու» նպատակով, Արտաշատ քաղաքի զբոսայգու տարածքում հասարակական զուգարանից օգտվելու համար այնտեղ մուտք գործած կնոջը ցանկացել է բռնաբարել, սակայն կինը դիմադրություն է ցույց տվել և կծել նրան:
 
Ըստ մեղադրանքի՝ Երջանիկը 2015 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 17-ի սահմաններում, գտնվելով Արտաշատ քաղաքի զբոսայգու տարածքում և հետևելով Արտաշատ քաղաքի բնակչուհուն, ով բնական կարիքները հոգալու համար մտել է հասարակական զուգարան, ցանկացել է բռնաբարել նրան:
 
Նախաքննական մարմինը հիմնավորված է համարել է, որ երիտասարդը՝ կնոջ  կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ, նրա հետևից մոտեցել ու դիմադրությունը ճնշելու, կնոջ կողմից օգնություն կանչելու հնարավորությունը սահմանափակելու նպատակով մի ձեռքով բռնելով նրա պարանոցից սեղմել, իսկ մյուս ձեռքով սկսել է արձակել նրա հագի տաբատի կոճակները, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել:
 
Կինն ակտիվ դիմադրել է, կծել է աջ ձեռքի ցուցամատի և աջ ուսի հատվածը, օգնություն է կանչել, չի թողել որպեսզի իր հագուստները հանի:
 
Բղավոցներից ներս են մտել զբոսայգում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները և նրան բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
 
Երջանիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարության փորձ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել