Մի լավ միտք ունեմ: Քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՀՀ Ազգային ժողովը մեծամասամբ բաղկացած է բիզնեսմեն, գողական, հեղինակություն կամ պարզապես լավ տղերքից, ապա պետք է օրենքով պարտադրել իրենց ամեն խոսքից առաջ երդվել... Չէ՞ որ առանց այդ էլ օրենքն ու պանյատը երկրում ձեռք ձեռքի տված են գնում... Կատակը մի կողմ, թող երդվեն... Լրագրողների հարցերին պատասխանելիս, ելույթ ունենալիս, բիզնեսից խոսելիս... Ի՞նչ դա կտա մեզ: Արդեն Ազգային ժողովում գտնվող հեղինակություններն ու լավ տղերքն էլ չեն լինի լավ տղա, մյուս լավ տղերքը կասեն. «Բա դու երդում չես կերե՞լ, որ սենց ու նենց, դե սի**իր»: Հաջորդ սերնդի գողականներն ու հեղինակությունները կհասկանան, որ ԱԺ մտնելով՝ կկորցնեն իրենց հեղինակությունը, քանի որ ամեն քայլին պետք է սուտ երդվել, ուստի շատ երկար կմտածեն այդ քայլին դինելուց առաջ...

Այսքան ժամանակ հասարակության դեմ է խաղացել այն գործոնը, որ քուչի պանյատն օրենքի ուժ ունի, որ սենց բան լիներ, հավանաբար առաջին դեպքը կլիներ, երբ պանյատն աշխատում է ի շահ հասարակության....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել